Հրդեհ՝ Բազումի լեռներում

Սեպտեմբերի 2-ին, ժամը 16։29-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազումի լեռնաշղթայի գագաթներից մեկի վրա ծուխ է նկատվում։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 25 հա խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։09-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել