Ստուգայցեր՝ Գորիսում և Վանաձորում. Թիրախում պետական հիմնարկներն են

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնների աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Վանաձոր և Գորիս քաղաքներում։

«Covid-անվտանգության կանոնների պահպանմանը միտված վերահսկողության թիրախում առավելապես պետական կառույցներն են եղել՝ Ոստիկանության վարչություն, անձնագրային բաժանմունքներ, սոցիալական ծառայություն, գրասենյակներ, նաև արդյունաբերական, կտորի, հագուստի, զարդերի առևտրի կենտրոններ։

Խախտումների արձանագրման դեպքում տրվել են նախազգուշացումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել