ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ ուժեղացված լայնածավալ ստուգայցեր են իրականացվում Հանրապետության ամբողջ տարածքում։ Մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում Covid-անվտանգության կանոնների պահպանումն է։
ԱԱՏՄ Արևմտյան, Հյուսիսային և Հարավային տարածքային կենտրոնների տեսուչները ոստիկանների ուղեկցությամբ վերահսկողական աշխատանքներ են կատարել Արտաշատ, Վանաձոր, Կապան, Սիսիան քաղաքների ոչ պարենային ապրանքների առևտրի կենտրոններում, դեղատներում, բուժհաստատություններում, բանկերում, ատամնաբուժական կաբինետներում, գեղեցկության սրահներում։
Խախտումների արձանագրման դեպքում տրվել են հանձնարարականներ։