Օդի ջերմաստիճանը կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ առաջիկա 5 օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 20-ի երեկոյան, 21-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 20-25-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել