Հանրապետության տարածքում ներդրվելու է միասնական երթուղային ցանց․ կառավարության ծրագիր

Հանրապետության տարածքում ներդրվելու է միասնական երթուղային ցանց, որի շնորհիվ բոլոր համայնքները կապահովվեն տրանսպորտային սպասարկմամբ, կբարձրանան ուղևորափոխադրումների սպասարկման որակն և  վերահսկողության մակարդակը։

Այս մասին նշվում է Կառավարության ներկայացրած 2021-2026թթ․ ծրագրում։

Իրավաբան.net-ը ներկայացնում է տրանսպորտի ոլորտին վերաբերող հատված։

Հանրապետության տարածքում ներդրվելու է միասնական երթուղային ցանց, որի շնորհիվ բոլոր համայնքները կապահովվեն տրանսպորտային սպասարկմամբ, կբարձրանան ուղևորափոխադրումների սպասարկման որակն և  վերահսկողության մակարդակը։ Մշակվելու և  քարտեզավորվելու են բոլոր երթուղիները, կազմելու են նոր չվացուցակներ և  ուղեգծեր: Կբարձրանա ուղևորափոխադրումների արդյունավետությունն ու մատչելիությունը։ Հանրապետության բոլոր բնակավայրերը կանոնավոր երթուղիներով կապվելու են մարզկենտրոնների կամ մարզի այլ խոշոր բնակավայրերի հետ, այնուհետև մայրաքաղաքի և  հարևան մարզկենտրոնների հետ: Ստեղծվելու է հարթակ, որտեղից հնարավորություն է լինելու ամբողջական տեղեկություններ ստանալու երթուղիների վերաբերյալ, այդ թվում՝ մեկնման ժամերի, սկզբնակետերի/վերջնակետերի, ուղեգծերի և  այլնի մասին:

Կանոնավոր ուղևորափոխադրումներում կիրառվելու են նորագույն  տեխնոլոգիաներ, որի շնորհիվ հնարավոր կլինի.

  • էլեկտրոնային եղանակով իրականացնել երթակարգավարական ծառայությունը և վերահսկողությունը,
  • ներդնել միասնական տոմսային համակարգ,
  • ներդնել ինտերակտիվ քարտեզ,
  • ներդնել ճանապարհային վճարների գանձման և վթարների դեպքում արագ արձագանքման միասնական արդյունավետ էլեկտրոնային համակարգեր։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել