Ավարտվել է 44-օրյա պատերազմում զոհված և «Եռաբլուրում» հողարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են․

«ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավարտվել է 2020թ․-ի 44-օրյա պատերազմում զոհված և պանթեոնում հողարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զոհվածների եւ զինվորական պանթեոնում հուղարկավորվածների հարազատները։

Արդյունքների ամփոփման և վերջնական հայտարարի գալու համար քվեարկության մասնակիցներին խնդրում ենք ս․թ․ օգոստոսի 21-ին, ժամը 18։00-ին ներկայանալ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու ընդհանուր հավաք-ժողովին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել