Կրակոցներ Երևան քաղաքում. կան վիրավորներ

Մայիսի 29-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 7-րդ փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1989 թ. ծնված Արտյոմ Ա.-ն և 1998 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի, վերջիններս ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Դեպքի վայրի զննությամբ՝ Ավանի 7-րդ փողոցի թիվ 115 տան դիմաց, հայտնաբերվել է որսորդական հրացանի երկու կրակված պարկուճ և արնանման հետքեր: 

Պարզվել է, որ նշված վայրում, վիճաբանության ընթացքում, իրեն պատկանող որսորդականից հրացանից կրակոց է արձակել 1985 թ. ծնված Գևորգ. Հ.-ն, որը բերման է ենթարկվել Նոր Նորքի բաժին և ներկայացրել «Բեկաս-ԱԿ12» տիպի որսորդական հրացանը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Գևորգ Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել