Ինչի՞ մասին են խոսում գործարարի զարդերը

Գործարար կանանց խորհուրդ չի տրվում միաժամանակ կրել տարբեր ոճերի և տարբեր արհեստական նյութերից պատրաստված զարդեր:

Այսպես. արծաթե շղթայի հետ կրել պլաստմասե զարդեր կամ էլ արծաթե և ոսկե զարդեր` միաժամանակ:

Թանկարժեք զարդերը չպետք է կրել աշխատանքային ժամերին. դրանք կրում են երեկոյան զգեստների հետ:

Գործարար կնոջ զարդերը պետք է լինեն միայն բարձր որակի և հեղինակավոր ֆիրմաների արտադրության: Նույնիսկ հանդիսությունների և տոների ժամանակ գործարար կանայք չպետք է չափից շատ զարդեր կրեն: Զարդեղենի բազմազանությունը վատ տպավորություն է թողնում շրջապատի վրա, խոսում է վատ ճաշակի մասին, վնաս հասցնում կիրթ և գործարար կնոջ հեղինակությանը:

Զարդեղենը չպետք է սահմանափակի շարժումները, խանգարի աշխատանքին:

Մատանիներ երբեք չեն կրում նույնիսկ ամենանուրբ ձեռնոցի վրայից կամ տակից:

Գործարար տղամարդկանց զարդերը պետք է լինեն միայն ամուսնական մատանիները, ճարմանդները և փողկապի ամրակները: Թանկարժեք ճարմանդներն ու փողկապի ամրակները վկայում են գործարարի բարձր եկամուտների և մասնագիտական հաջողությունների մասին:

Ապարանջանները, ձեռքի շղթաները, ականջօղերն ու հաստ շղթաները չեն համապատասխանում սոլիդ գործարարի հեղինակությանը և վատ տպավորություն են թողնում գործընկերների վրա:

Մատանին ընդունված է կրել միայն չորրորդ և հինգերորդ մատներին:

Հասարակական բարձր դիրք ունեցող տղամարդկանց հարգի չէ ապարանջան կամ շղթա կրելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել