Վկայի օրինական ներկայացուցիչը իրավունք ունի՞ մասնակցել քննչական և այլ դատավարական գործողություններին

Տասնչորս տարին չլրացած վկայի օրինական ներկայացուցիչը, իսկ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ` նաև առավել բարձր տարիքի անչափահասի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի իմանալ ներկայացվող անձին քրեական վարույթն իրականացնող մարմին կանչելու մասին և մասնակցել քննչական կամ այլ դատավարական գործողությանը` ուղեկցելով նրան:

Մասնակցելով քննչական կամ այլ դատավարական գործողությանը` վկայի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի`
1) հարուցել միջնորդություններ.
2) առարկել քրեական գործով վարույթն իրականացնող մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.
3) առարկել դատական նիստը նախագահողի գործողությունների դեմ.
Ինչպես քննչական կամ այլ դատավարական գործողությանը մասնակցելիս վկայի օրինական ներկայացուցիչը պարտավոր է`
1) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին.
2) դատական նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել