«Գազի գնի բարձրացումը կամ կամայականությունը» Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կապում է մեր երկրում գազ մատակարարող ընկերության մենաշնորհի լինելու հանգամանքի հետ:
«Կարծում եմ տարիներ առաջ այդ բացթողումը պետք է չլիներ, բայց եթե եղել է, պետք է ո՛չ Կառավարությունը, ո՛չ իշխանությունները ձեռքները ծալած չնստեին և փորձեին այլընտրանքային ճանապարհ գտնեին` մասնավորապես իրանական գազի համար»,- Ազգային ժողովում վարչապետին ասաց Խաչատուր Քոքոբելյանը:
Վարչապետի կարծիքով Կառավարությունը ձեռքները ծալած չի նստել, որի արդյունքն այն է, որ երեք տարի գազի մատակարարման գները Հայաստանի բնակչությանը չեն փոխվել:
«Համաձայն չեմ Ձեր գնահատականի հետ, որ գազի գինը որոշվում է կամայականորեն: Մեր գործընկերները գնի որոշման հստակ ռազմավարություն ունեն. գոյություն ունեն բանաձևեր և մոտեցումներ, և այսօր մեր քաղաքական պայմանավորվածություններն այնպիսին են, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին գազը մատակարարելու է ամենաէժան գներով»,- հակադարձեց վարչապետը:
Իրավաբան.net