«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դիմել է ՍԴ

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն այսօր՝ 02.07.2021թ. ժամը 15:20-ին Սահմանադրական դատարանին հանձնեց ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումը:

Այս մասին տեղեկանում ենք «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության տարածած հայտարարությունից:

Դիմումի համաձայն խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ազատությունը և հավասարությունը:

Ատելության խոսք, բռնության կոչեր, վարչական ռեսուրսի կիրառում և այլ խախտումներ, որոնք ազդել են ընտրության արդյունքների վրա:

ՍԴ-ին 5 միջնորդություն է ներկայացվել պետական մարմիններից որոշակի տեղեկություններ պահանջելու կապակցությամբ՝

1) ԱԱԾ-ին՝ ներկայացնել այն քաղաքացիների քանակը, որոնք ընտրության օրը ստորագրել են ցուցակներում, սակայն ըստ ԱԱԾ տվյալների փաստացի Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվել.

2) ՀՀ ՊԵԿ-ին և ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ ներկայացնել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց ընդհանուր քանակը.

3) ՀՀ ՊՆ-ին՝ ներկայացնել տեղեկություն, թե որքան զինծառայող է մասնակցել 2021թ. հունիսի 20-ի ընտրություններին.

4) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ներկայացնել տեղեկություն, թե 2021թ. հունիսի 20-ին որ ընտրական տեղամասերն են հոսանքազրկվել, որքան ժամանակով և ինչ պատճառներով.

5) Գլխավոր դատախազությանը՝ ներկայացնել տեղեկություն, թե 2021թ. մայիսի 25-ից առ 22.06.2021 թվականը ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ քանի հաղորդում է ստացվել իրավապահ մարմինների կողմից, ինչպես նաև այդ հաղորդումներից յուրաքանչյուրի բովանդակությանը համարժեք ինչ միջոցներ են ձեռնարկվել, քանի քրեական գործ է հարուցվել, որ հոդվածի հատկանիշներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել