Հաշմանդամության կանխարգելումը ներառում է բնակչության առողջ կենսաձևի ապահովման, բնապահպանական անվտանգության, աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծման, հիվանդների ժամանակին բուժման և ժառանգական հիվանդությունների կանխման սոցիալ-տնտեսական համալիր միջոցառումների համակարգ, որը մշակվում և իրականացվում է պետական իշխանության և կառավարման շահագրգիռ մարմինների կողմից` հաշմանդամների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հաշմանդամների վերականգնումը ներառում է բժշկական, մասնագիտական և սոցիալական միջոցառումներ, որոնք ուղղված են հաշմանդամի կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորինս փոխհատուցմանը: Վերականգնողական միջոցառումները իրականացվում են հաշմանդամի առողջության, աշխատունակության և սոցիալական կարգավիճակի վերականգնման նպատակով, որը նպաստում է հաշմանդամի նյութական և սոցիալական անկախությանը, հասարակական կյանքին համակողմանի մասնակցությանը և իրավահավասարությանը:
Իրավաբան.net