Որդեգրման գաղտնիքն ապահովելու համար որդեգրողի խնդրանքով կարող են փոփոխվել որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակը, բայց ոչ ավելի, քան երեք ամիս, ինչպես նաև նրա ծննդյան վայրը:
Որդեգրված երեխայի ծննդյան ժամանակի փոփոխում թույլատրվում է միայն մինչև մեկ տարեկան երեխայի որդեգրելիս:
Որդեգրված երեխայի ծննդյան ժամանակի և (կամ) վայրի փոփոխման մասին նշվում է նրան որդեգրելու մասին դատարանի վճռի մեջ: