Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաճախորդների համար տեսանելի տեղերում տեղադրել հետևյալ բովանդակությամբ տեղեկատվություն.
1) հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանման և որակավորման կարգի (եթե առկա է) մասին տեղեկատվություն.
2) մատուցվող ծառայությունների ցանկը և կացությանն առնչվող հիմնական ծառայությունների գնացուցակը (գիշերակացը և, եթե առկա է, սննդի համալիր ապահովումը).
3) հաշմանդամներին ծառայություններ մատուցելու հնարավորությունը հավաստող տեղեկատվություն:
Նշված տեղեկատվությունը պետք է տեսանելի լինի նաև դրսից:
Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հաճախորդի և նրա գույքի անվտանգությունն ապահովելու համար պետք է հաստատի և կիրառության մեջ դնի ներքին կանոնակարգ:
Հյուրանոցային տնտեսության օբյեկտին վերաբերող համապատասխան անվանման և որակավորման կարգի պահանջների սահմանումները, ինչպես նաև ծառայությունների ամբողջական գնացուցակը պետք է մատչելի լինեն հաճախորդին և տրամադրվեն առաջին իսկ պահանջով:
Աղբյուրը` Իրավաբան.net