Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Կարապետյանի:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, մեղադրյալը, գտնվելով ալկոհոլ գործածած վիճակում, 2013թ հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի իրենց տանը վեճի է բռնվել մոր` Արմինե Սիմոնյանի հետ, որի ընթացքում վերջինիս սպանելու դիտավորությամբ հրել գցել է բետոնե հատակին, որից անմիջապես հետո ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին և ապօրինաբար զրկել կյանքից:
Արմեն Կարապետյանը կալանավորված է:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: