«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«301 թվական – Հայաստանը դարձավ քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն:
2021 թվական – Հայաստանը դարձավ դավաճանությունն առաջինը վավերացրած պետություն:
301-ին ընտրեցինք Քրիստոսին: 2021-ին՝ Հուդային»։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նրան հարց է ուղղել՝ իսկ 2018-ի՞ն, ինչին ի պատասխան, Արմեն Աշոտյանը գրել է․ «18-ին «երջանիկ» մոլորություն էր։ 21-ին՝ գիտակցված որոշում»։