Հայ իրավական-քաղաքական մտքի եզակի հուշարձանը. Սմբատ Սպարապետի «Դատաստանագիրքը»

Հայոց ազգային օրենսդրությունը հիմնականում զարգացել է երկու ինքնավար իրավական համակարգերի` կանոնական իրավունքի և աշխարհիկ օրենսդրության ձևով: Հայ կանոնական իրավունքի ձևավորումը սկսվել է մ.թ. 4-րդ դարից սկսած, երբ քրիստոնեությունը Հայաստանում ճանաչվեց որպես պետական կրոն (301թ.):

1265 թվականին Սմբատ Սպարապետը կազմում է իր նշանավոր դատաստանագիրքը, որը հայ իրականության նշանավոր հուշարձանն է և Կիլիկյան Հայաստանում գործադրվել է մինչև պետության անկումը (1375թ.): 1265 թվականին ֆրանսերենից հայերեն է թարգմանում «Անտիոքի ասիզները»:

Սմբատ Սպարապետը կամ Սմբատ Գունդստաբլը (1208-1276թթ.) հայ ականավոր զորավար էր, պետական գործիչ, դիվանագետ, իրավագետ, պատմագիր Կիլիկյան Հայաստանում: Նա Հեթումյանների տոհմից է, Կոստանդին պայլի և Տամա Վիծիի (Ներսես Լաբրոնացու քույրը) որդին, Հեթում Ա թագավորի ավագ եղբայրը:

Սմբատ Սպարապետը եղել է Հայոց Գերագույն ատյանի` Վերին կամ Մեծ դարպասի (քննում էր պետության ներքին ու արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերը), անդամ, անմիջաբար մասնակցել պետական գործերին և երկրի առավարմանը:

Աղբյուրագիտական տեսակետից Սմբատ Սպարապետի դատաստանագիրքը Մխիթար Գոշի դատաստանագիրքն է` Կիլիկիայի պայաններին համապատասխան փոփոխված, կրճատված և գրաբարից կիլիկյան աշխարհաբարի թարգմանված: Դատաստանագրքում հոդվածքերը, թեև ոչ խստագույն հետևողականությամբ, դասակարգվել են իրավահարաբերությունների խմբավորման կամ առարկայական կարգավորման սկզբուքնով:

Սմբատ Սպարապետի դատաստանագրքի իրավաքաղաքական արժեքն ու պատմաճանաչողական նշանակությունն այն է, որ հաստատում է օրինականությունն ընդդեմ կամայականության`հաշվի առնելով, որ ուժեղ կենտրոնացված թագավորական իշխանության պահպանումը հնարավոր է միայն օրինականության պահպանմամբ` գտնելով, որ թշնամիներով շրջապատված երկրի արտաքին անվտանգությունն ու քաղաքական գոյությունը հնարավոր է ապահովել միայն պետական իշխանության հզորությամբ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել