Հողային օրենսդրության խախտմամբ պատճառված վնասի հատուցումը

Իրավաբանական անձինք և քաղաքացիները պարտավոր են ամբողջ ծավալով հատուցել հողային օրենսդրության խախտման հետևանքով իրենց կողմից պատճառված վնասները և կորուստները:

Ինքնակամ զբաղեցված հողամասերը վերադարձվում են դրանց սեփականատերերին, օգտագործողներին` առանց հողային օրենսդրությունը խախտողների կողմից այդ հողամասերի ապօրինի օգտագործման ժամանակահատվածում կատարված ծախսերի հատուցման:

Օգտագործման համար ոչ պիտանի վիճակի հասցված հողամասերն օգտագործման համար պիտանի վիճակի բերելու, հողամասերի ինքնակամ զբաղեցման կամ ինքնակամ շինարարության արդյունք շենքերը, շինությունները քանդելու, ինչպես նաև ոչնչացված սահմանային նշանները վերականգնելու պարտականությունը դրվում է նշված խախտումները կատարած քաղաքացիների և իրավաբանական անձանց վրա կամ իրականացվում է նրանց հաշվին:

Ինքնակամ կառուցված շենքի, շինության նկատմամբ կարող է ճանաչվել միայն այն անձի uեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամաuը, որի վրա կառուցված են այդ շենքերը, շինությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել