Ո՞վ կարող է գույքը վարձակալության հանձնել

Վարձակալության պայմանագիրը դասվում է գույքի փոխանցմանն ուղղված պայմանագրերի թվին: Սակայն առանձնահատկությունը արտահայտվում է նրանում, որ գույքի փոխանցմամբ վարձատուի կողմից չի փոխանցվում վարձակալին փոխանցվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը: Հետևաբար, վարձակալության պայմանագրի առանձնահատկությունը, որով նա տարբերվում է քաղաքացիաիրավական մյուս պայմանագրերից` առուծախ, փոխանակություն, փոխառություն և այլն, որ վարձակալության պայմանագրով վարձակալը ձեռք չի բերում այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք: Վարձակալը վարձակալած գույքի նկատմամբ առաջնահերթ և որպես հիմնական իրավունք, ձեռք է բերում օգտագործման իրավունք:

Գույքը վարձակալության հանձնելու իրավունքը պատկանում է դրա սեփականատիրոջը: Վարձատուներ կարող են լինել նաև գույքը վարձակալության հանձնելու համար օրենքով կամ սեփականատիրոջ կողմից լիազորված անձինք:

Վարձակալության կարող են հանձնվել հողամասեր և մեկուսի բնական այլ օբյեկտներ, շենքեր, շինություններ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլ գույք, որոնք օգտագործման ընթացքում չեն կորցնում իրենց բնական հատկությունները (չսպառվող գույք): Օրենքով կարող են սահմանվել գույքի տեսակներ, որոնց վարձակալության հանձնելը չի թույլատրվում կամ սահմանափակված է: Օրենքով կարող են սահմանվել հողամասերը և մեկուսի բնական այլ օբյեկտները վարձակալության հանձնելու առանձնահատկությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել