Կալանքից և պատժից ազատելու կարգը

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կալանավորված անձին կալանքից ազատելը կատարվում է կալանավորվածներին պահելու վայրի պետի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

Դատապարտյալը պատժից ազատվում է ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

Կալանավորումից կամ պատժից ազատված անձանց հանձնվում են անձնական փաստաթղթերը, իրերը, անձնական հաշվում առկա դրամը, ինչպես նաև նրանց անազատության մեջ պահելու ժամկետի և ազատման հիմքերի մասին տեղեկանք` համաձայն օրինակելի ձևի` կատարելով գրանցում համապատասխան մատյանում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել