Ավտովթարի հետևանքով կա մեկ զոհ

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Սուրիկ Լ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Սուրիկ Լ.- ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունվարի 1-ին ալկոհոլային հարբած վիճակում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ գյուղ տանող խաչմերուկը հատելիս Վոլկսվագեն Գոլֆ մակնիշի ավտոմեքենայով թույլ է տվել ՃԵԿ-ի 96-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, բախվել է Գալուստ Ո.-ի վարած ՎԱԶ-2109 մակնիշի ավտոմեքենային, վթարի է ենթարկվել, որի հետևանքով ՎԱԶ-2109 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Սիմա Վ.-ին անզգուշությամբ պատճառել է մահ:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել