Ինչպե՞ս է կարգավորվում կալանավորների առօրյան

Կալանավորվածներին պահելու վայրում և ուղղիչ հիմնարկում սահմանվում է օրվա կարգացուցակ` հաշվի առնելով տարվա եղանակը, կլիմայական պայմանները և այլ հանգամանքներ: Օրվա կարգացուցակը ներառում է վերկացի, ավարտակոչի, հանգստի, հարդարանքի, մարմնամարզության, սննդի ընդունման, զբաղվածության և այլ ժամերը:
Նմուշային օրինակին համապատասխան մշակված օրվա կարգացուցակը հաստատվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի հրամանով և տեղեկացվում է որպես ի գիտություն` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին, կալանավորված անձանց, դատապարտյալներին և կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ մուտք ու ելք ունեցող այլ անձանց: Օրվա կարգացուցակը փակցվում է խցերում և կացարաններում:

Կալանավորված անձանց սննդի ընդունումը կազմակերպվում է օրվա կարգացուցակով սահմանված ժամերին` խցերում: Դատապարտյալների սննդի ընդունումը կազմակերպվում է օրվա կարգացուցակով սահմանված ժամերին` փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում` խցերում, իսկ կիսաբաց և բաց ուղղիչ հիմնարկներում` ճաշարաններում:

Տեխնիկատնտեսական սպասարկման կամ այլ աշխատանքներում ներգրավված դատապարտյալները կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ կարող են սնունդն ընդունել առանձին:

Առանց պահախմբի կամ ուղեկցորդման` ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս սահմանված կարգով գտնվող դատապարտյալի սննդի ընդունումը կարող է կազմակերպվել դաշտային ճաշարաններում:

Խցերից դուրս տեղաշարժն արգելվում է ավարտակոչից մինչև վերկաց` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Արգելվում է դատապարտյալի տեղաշարժը բնակելի գոտու սահմաններից դուրս` ավարտակոչից մինչև վերկաց:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել