Կալանավորված անձի և փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի զբոսանքի ժամերը սահմանվում են օրվա կարգացուցակով` ըստ կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի կողմից հաստատված ժամանակացույցի:
Կալանավորված անձը կամ փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալն իր ցանկությամբ կարող է դուրս չգալ զբոսանքի: Կալանավորված անձի կամ դատապարտյալի զբոսանքից հրաժարվելու փաստն արձանագրվում է համապատասխան մատյանում:
Կալանավորված անձը կամ դատապարտյալն իրավունք ունի զբոսանքի ժամանակահատվածում զբաղվելու չարգելված ցանկացած գործողությամբ:
Զբոսանքն անցկացվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի հսկողությամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net