Հակընդդեմ հայցը

Պատասխանողը, հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար երկշաբաթյա ժամկետում կետում կարող է ներկայացնել հակընդդեմ հայց` ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

Հակընդդեմ հայցը ներկայացվում է հայց ներկայացնելու ընդհանուր կանոններով:
Հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե`
1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.
2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.
3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, և դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:
Հակընդդեմ հայց չի կարող ներկայացվել նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու և ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի քննության դեպքում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել