Ձորում կազմակերպված ծննդյան արարողությունը ծանր հետևանքներ ունեցավ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Էրիկ Խ.-ի:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջինս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վարդան Վ.-ի հետ Աավիր Կ.-ի առողջությանը խուլիգանական դրդումներով դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս:

Այսպես. Էրիկ Խ.-ն 2012 թվականի հուլիսի 8-ին Կոտայքի մարզի Կարենիսի ձորում մասնակցել է իր ծանոթ Արմեն Ա.-ի ծննդյան արարողությանը, որին հրավիրված են եղել նաև վերջինիս ազգական Արշավիր Կ.-ն, որի ժամանակ Էրիկ Խ.-ն խնջույքի մասնակիցներից Արմինե Ջ.-ի հասցեին ուղղված անպարկեշտ արտահայտության պատճառով դիտողության է արժանացել Արշավիր Կ.-ի կողմից, ինչից նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որն էլ ընդհատվել է ավելի ուշ այլ վայրում շարունակելու պայմանով, որից հետո նրանք հեռացել են խնջույքի վայրից:

Ճանապարհին Կարենիսի ձորում `ժամը 18:30-ի սահմաններում, Էրիկ Խ.-ն իր անձնական օգտագործման «ՎԱԶ2107» մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ անցնելով ջրափոսերի միջով` ցեխաջուրը շփել է անցորդներ Արշավիր Կ.-ի և նրա ազգականների վրա, որի պատճառով վերջիններս դիտողություն են արել նրան:

Դիտողության, ինչպես նաև խնջույքի ժամանակ տեղի ունեցած վեճի համար վրեժխնդիր լինելու պատճառով Էրիկ Խ.-ն վիճաբանության մեջ է մտել Արշավիր Կ.-ի հետ, իսկ քիչ անց` իր իսկ կանչով եկած Վարդան Վ.-ի հետ խուլիգանական դրդումներով` սանձարձակ, անզուսպ եսասիրությամբ, սեփական անձի «առավելութոյւններն» ընդգծելու մոլուցքից մղված`խնջույքի ժամանակ Արմինե Ջ.-ի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի պատճառով դիտողության արժանացած լինելը համարելով իր անձի նկատմամբ անթույլատրելի, որպես աննշան առիթին տրված պատասխան գործողություն, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Արշավիր Կ.-ն` նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել