«Գետամեջի Թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ն վնասների հատուցում է պահանջում

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը` «Գետամեջի Թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Ալֆափլաս քոնսալթինգ» ՀՁ ՍՊԸ-ի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ՓԲԸ` կրած անհրաժեշտ ծախսերի և այլ վնասների հատուցման պահանջի մասին:

Հայցվորը դիմելով դատարան հայտնել է, որ «Գետամեջի Թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի և «Ալֆափլաս քոնսալթինգ» ՀՁ ՍՊԸ-ի միջև 10.03.2008թ.-ին կնքվել է Խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիր, որի 1.2. կետով «Ալֆափլաս քոնսալթինգ» ՀՁ ՍՊԸ-ն պարտավորվել է մատուցել խորհրդատվական ծառայություն, Պատվիրատուի գործունեության Բիզնես ծրագրի մշակում, որը պետք է ներկայացվեր Եվրոպական վերակառուցման և Զարգացման բանկին` ֆինանսական ներդրումներ ներգրավելու համար։
Պայմանագրի գործողության ընթացքում պարզ է դառնում, որ «Ալֆափլաս քոնսալթինգ» ՀՁ ՍՊԸ-ն չի կատարում Պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչի հետևանքով «Գետամեջի Թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ն ստիպված է լինում նոր պատվեր իջեցնել մեկ այլ կազմակերպությանը` «Ի-ՎԻ Քոնսլաթինգ» ՓԲԸ-ին և կատարել նոր վճարումներ` 3.500.000,0 ՀՀ դրամի չափով, այն պարագայում, երբ արդեն իսկ «Ալֆափլաս քոնսլաթինգ» ՀՁ ՍՊԸ-ին կատարել էր կանխավճար` 360.000,0 ՀՀ դրամի չափով։

«Գետամեջի Թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի և «Ի-ՎԻ Քոնսլաթինգ» ՓԲԸ-ի միջև կնքվել է 14.10.2008թ.-ին Գործարար խորհրդատվության պայմանագիր, որը նույնպես ուղղված է եղել Եվրոպական վերակառուցման և Զարգացման բանկին` ֆինանսական ներդրումներ ներգրավելուն։

Այսինքն` «Գետամեջի Թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի և «Ալֆափլաս քոնսլաթինգ» ՀՁ ՍՊԸ-ի միջև կնքված Պայմանագրով սահմանված ծառայությունների մատուցումը չկատարելու հետևանքով «Գետամեջի Թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ն դրա կատարումը հանձնարարել է «Ի-ՎԻ Քոնսլաթինգ» ՓԲԸ-ին և ստիպվախ է եղել կնքել նույն նպատակով այլ պայմանագիր 6.000.000,0 ՀՀ դրամի, մեկ այլ կազմակերպության հետ` վճարելով արդեն 3.500.000,0 ՀՀ դրամ։

Այն, որ Պայմանագրով սահմանված ծառայությունները «Ալֆափլաս քոնսլաթինգ» ՀՁ ՍՊԸ-ի կողմից չեն մատուցվել հաստատվում է ծառայությունների հանձնման-ընդունման ակտի բացակայությամբ։

Դատարանը փաստել է, որ հայցվորը 14.10.2008 թվականին իմացել է իր խախտված իրավունքի մասին, սակայն դատարան է դիմել հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո, ուստի այս հիմքով նույնպես հայցը ենթակա է մերժման։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել