Տեղի համայնքապետը գյուղացիներին զգոնության կոչ է արել

Տեղի համայնքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցությունն է տեղի ունեցել, որը վարել է համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։ Այս մասին հայտնում է Տեղի համայնքապետարանը։

«Համայնքի ղեկավարը ամենշաբաթյա հանդիպմանը անդրադարձավ բաժինների գործառույթներին, համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքին ու խնդիրներին։ Քննարկվեցին բնակավայրերում լուսատուների փոխման, նորերի տեղադրման, գյուղատնտեսությանը վերաբերող մի շարք հարցեր։ Ներսես Շադունցը հանձնարարեց ՊՆ֊ի կողմից օգտագործվող այգիների, վարելահողերի չափերը հաշվարկել, որպեսզի արդյունքներն ուղարկվեն կառավարություն։ Դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման, նոր ճանապարհների բացման հարցերն էլ դրվեցին քննարկմսն։ Անասունների սահմանի հատման վերաբերյալ Ներսես Շադունցը ներկաներին խնդրեց գյուղացիներին զգոնության կոչ անել։

Վերջինս ընտրությունների նախաշեմին տարածքների պատրաստման, ցուցակների ճշտման հանձնարարականներ էլ տվեց։

Շինբաժինը տեղեկացրեց, որ պատերազմական գործողությունների արդյունքում վնասված ցուցանակների տեղադրման գործընթացն արդեն սկսվել է։ Վերականգնվել է Խոզնավարի ցուցանակը, իսկ մյուսներն էլ կտեղադրվեն շաբաթվա ընթացքում։

Համայնքի ղեկավարը պատասխանեց նաև աշխատակիցների կողմից բարձրացված հարցերին»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել