Պետական, ազգային շահի դեմ քայլեր են արվում պարոնայք, արթնացեք. պատգամավոր

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն իր հրաժարականի հիմնավորումներում շատ մտահոգիչ մտքեր է արտաբերել։

«Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով»,- հայտարարել է ՀՀ արդեն նախկին նախարարը։

Սա նշանակում է, որ ՀՀ ուժային կառույցները պետք է գործի անցնեն։ Պետական, ազգային շահի դեմ քայլեր են արվում պարոնայք, արթնացեք։ Էլ ի՞նչ պիտի լինի, որ հասկանաք։ Մեր երկրի ազգային շահը վտանգված է… արձանագրում է պետական պաշտոնյան և, ի նշան բողոքի, հրաժարական տալիս։ Երկիր ենք կորցնում… պետականություն ենք կորցնում…»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել