ԿԸՀ-ն մերժեց «Ազգային օրակարգի» ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկի գրանցումը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ազգային օրակարգ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արմեն Միխայելի Մարտիրոսյանի գրանցումը:

ԿԸՀ նիստում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման հարցի քննարկմանը ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանն ասաց. «Ազգային օրակարգ» կուսակցության կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթում մեկ թեկնածուի՝ Արմեն Միխայելի Մարտիրոսյանի գործում կային թերի փաստաթղթերը բացակայում էր հայերենին տիրապետելու մասին տեղեկանքը։ Կուսակցությանը տրվել է 48 ժամ՝ բացթողումը լրացնելու համար, ժամանակը լրացել է, և փաստաթուղթը չի ներկայացվել։ Ուստի ԿԸՀ-ին առաջարկվում է Արմեն Միխայելի Մարտիրոսյանի գրանցումը մերժել»։

Արմեն Միխայելի Մարտիրոսյանի գրանցումը մերժելու մասին ԿԸՀ որոշման նախագիծը ստացավ 7 «կողմ» ձայն ու ընդունվեց:

Կուսակցության ցուցակն այլ թերություններ չուներ, արդյունքում գրանցվեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել