Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 31-ին նոր որոշում է ստորագրել, որում ասված է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ երկկողմ հանդիպում ունենալու նպատակով 2021 թվականի հունիսի 2-5-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել