Ի՞նչ նպատակով են ընկերները ձեռք բերել և պահել թունավոր նյութ

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Աբովյանի և Միսակ Կիրակոսյանի:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Արմեն Աբովյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999թ.`գործով չպարզված օրը և ամսին, աշխատելով Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Ձեթ-օճառ» գործարանում, նշված ընկերության լաբորատորիայից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել 0.135լ ծավալով և 1828.58 գրամ կշռով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկ, որից հետո նախնական համաձայնության գալով իր ընկեր Միսակ Կիրակոսյանի հետ, իրացնելու նպատակով այն հանձնել է երջինիս, ով իրացնելու նպատակով այն ապօրինի պահել է իրենց` Երևանի Շիրակի փողոցի թիվ X շենքին հարակից կամրջի տակ:
Թունավոր նյութը 22.01.2013թ. ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է:

Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Միսակ Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. նոյեմբեր ամսին` գործով չպարզված օրը, նախնական համաձայնության գալով իր ընկեր Արմեն Աբովյանի հետ, իրացնելու նպատակով ապօրինի վերջինիցս ձեռք է բերել և իր մոտ` Երևանի Շիրակի փողոցի թիվ X շենքին հարակից կամրջի տակ պահել 0.135լ ծավալով և 1828.58 գրամ կշռով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկ, որն էլ 22.01.2013թ. ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է:

Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` նւյն արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Սույն գործով մեղադրանքը առաջադրվել է վերը նշված հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել