41-ամյա մի տղամարդ վնասել է նախընտրական 4 պաստառներ. ոստիկանություն

Մայիսի 23-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամը 20.30-ից 21.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կարմիր ներկ է լցրել Ավշար համայնքի Շիրազի փողոցի երկհարկանի շենքի վրա փակցված նախընտրական 4 պաստառների վրա ու վնասել դրանք:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Արարատի բաժնի համայնքային ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ պաստառները վնասել է Ավշար գյուղի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ: Նա հրավիրվել է ոստիկանության Արարատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Պատճառված վնասի չափը պարզվում է։
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել