«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր հանդիպել ենք Արարատի մարզի մեր հայրենակիցների հետ։
Զրուցել ենք մեր քաղաքացիներին հետաքրքրող բոլոր թեմաներից, պատասխանել անվտանգությանը, կրթության ոլորտին, հողերի ոռոգմանը և բազմաթիվ այլ խինդիրների վերաբերող բոլոր հարցերին։
Քաղաքացիներին փոխանցել ենք, որ շատ լավ պատկերացնում ենք մեզ սպասվող աշխատանքի դժվարությունը և ծավալը, բայց պատրաստ ենք այդ պատասխանատվությունը ստանձնել և միասին քայլել դեպի ուժեղ Հայաստան»։