Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է նախկինում դատվածություն ունեցող Մ. Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը:
Նա անձնական փոխհարաբերությունների շուրջ վիճաբանության մեջ է մտել իր բնակարան եկած Կարեն Հ.-ի և Սիմոն Զ.-ի հետ: Վերջինիս մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ` խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, մեղադրանքն առաջադրվել է ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1 մասի:
Տեղեկացնենք, որ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամառողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի,լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ,ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համարակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկանհիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթտարի ժամկետով:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով: