Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի, այնուհետև կբարձրանա 5-6 աստիճանով

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մայիսի 24-ին՝ կեսօրից հետո, 25-26-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Մայիսի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`մայիսի 24-ին, 27-29-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-26-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-26-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով, 27-29-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել