Բանալու տեսքով արձանի վրայի բոլոր գրությունները այլևս տեսանելի չեն․ քաղաքապետարան

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտնում է, որ բանալու տեսքով արձանի վրայի բոլոր գրություններն այլևս տեսանելի չեն։

«Ի գիտություն. Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կարգադրությամբ՝ բանալու տեսքով արձանի վրա բոլոր գրությունները այլևս տեսանելի չեն, քանի որ դրանք նախատեսված չէին նախագծով: Ինչ վերաբերում է կոնկրետ բանալուն, ապա նրա ճակատագիրը կորոշվի շուտով՝ մասնագիտական եզրակացությունից հետո: Հավաստիացնում ենք՝ հանրությունը անպայման կտեղեկացվի ընթացքի մասին»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի շուրջ սոցցանցերում տարաբնույթ քննարկումներին ի պատասխան՝ տեղեկացրել էր, որ ընթանում են քննարկումներ հասարակական և գիտական շրջանակներում՝ այդ արձանը տվյալ տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ, ինչից հետո քաղաքային իշխանությունների պատասխանատուները տեղում ծանոթացել են բանալու տեսքով արձանի վրա պատկերներին ու գրություններին: Նրանք արձանագրել են, որ արձանը չի համապատասխանում նախապես ներկայացրած էզքիզին, որին էլ համաձայնություն էր տվել քաղաքապետարանը:

Նշենք, որ սոցցանցերում էին ընթանում այն մասին, որ բանալին հայկականության հետ ոչ մի աղերս չունի և միայն տառերն են հայերեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել