«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորք վարչական շրջանի համակիրների հետ:
Նա խոսել է երկրի անվտանգության ապահովման, վարկերի, ուսանողների վարձավճարների, բնակարանների գնման խնդրի մասին։
«Անհարժեշտ է բնակարաններ երիտասարդ ընտանիքների համար, որովհետև 25-30 տարի միջին խավը բնակարան չի կարող ձեռք բերել։ Նա մենակ իր առօրյա կյանքը ապահովելու համար է արել, բայց կարելի է երիտասարդ ընտանիքների համար վարչական շրջաններում կառուցել գոնե տարեկան 5000-10000 քառակուսի մետր բնակարան, որ երիտասարդ ընտանիքների համար է դա։ Ու 10 տարում թող կարողանան վճարեն, նորից, առանց կանխավճարի․ երիտասարդ ընտանիքը չի կարող կանխավճար վճարել, այլ ամսական իրենց աշխատավարձից հատկացնեն՝ ոնց-որ տան վարձի տեսքով, էդ բնակարանը կմնա իրենց»,-նշել է Գագիկ Ծառուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում