Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում այսուհետ մատուցվում են նաև նոտարական ծառայություններ

Երևանի  կենտրոնում 2021 թվականի հուլիսի 22-ից գործարկված Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակում քաղաքացիներն այսուհետ կարող են ստանալ նաև նոտարական ծառայություններ։

Այս մասին հայտոնւմ են արդարադատության նախարարությունից։

Այսպիսով, քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները Միասնական գրասենյակից ստանալու՝

1Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, 

2Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի,

3Պետական եկամուտների կոմիտեի,

4Ազգային արխիվի,

5Սոցիալական ապահովության ծառայության,

6Միգրացիոն ծառայության,

7Կադաստրի կոմիտեի,

8Թաղման բյուրոյի,

9Նոտարական ծառայություններ:

Տեղեկացնենք նաև, որ բացումից առ այսօր Երևանում գործող հանրային ծառայությունների միասնական գրասենյակը սպասարկել է ավելի քան 28 հազար քաղաքացու։ 

Հիշեցնենք նաև, որ տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում  է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով):

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող եք ներկայացնել Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել