Որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ նախագահ, ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հետպատերազմյան շրջանում ներքաղաքական լարված վիճակը էլ ավելի չսրելու մտահոգությունից ելնելով միայն ձեռնպահ եմ մնացել հրապարակային ակտիվ քաղաքական որևէ դիրքորոշում հայտնելու գայթակղությունից՝ գիտակցելով, որ ցանկացած դժգոհությությամբ կամ քննադատության արտահայտությամբ երկրապահը կներքաշվեր քաղաքական գործընթացների մեջ, ինչը կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու, ժողովրդի կողմից նոր իշխանություն ձևավորելու, ընդունելու միակ ճանապարհը համարել եմ, որ արտահերթ ընտրությունների անցկացումն է, որին հնարավորինս նպաստել եմ այս ամիսների ընթացքում։

Որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու ս․թ․ հունիսի 20- ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել