«5165» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Վաղը՝ մայիսի 22-ին՝ ժամը 18.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց) Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեն («5165» շարժումը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը) հրավիրում են շտապ հանրահավաք՝ հետևյալ պահանջով.
Ժամանակավոր կառավարությունը պետք է հայտարարի, որ Հայաստանի Հանրապետության անունից չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը հիմքեր կստեղծի զիջել Հայաստանի Հանրապետության տարածքները:
Հանրահավաքին, հանրությանը կներկայացվեն.
- ՀՀ ժամանակավոր իշխանությունների կողմից բանակցվող փաստաթղթի բովանդակության վերաբերյալ տեղեկատվություն և վերլուծություն,
- Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի գաղափարը, նպատակները, գործառույթները, գործողությունների հետագապլանը:
- Ժամանակավոր կառավարության կողմից պահանջը չընդունելու դեպքում՝ անհնազանդության գործողությունների պլանը:
«5165» շարժումը հայտարարում է, որ ժամանակավոր կառավարությունը իրավասու չէ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կվերաբերի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ ՀՀ սահմանների փոփոխության վտանգ կստեղծի»: