Ինչ կենսագրություն ունի Էկոնոմիկայի նրանշանակ փոխնախարար Աննա Հակոբյանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին որոշում էր ստորագրել, որում ասվում էր․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Հակոբյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,-նշված է որոշման մեջ:

Իրավաբան.net-ը ներկայացնում է Աննա Հակոբյանի կենսագրությունը։

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1980թ, 30 մայիսի, Հայաստանի Հանրապետություն, ք. Գյումրի

Կրթություն

2017-2019թթ.՝ «ՆՀԱ Ակադեմիա» միջազգային իրավունքի ակադեմիա, Հաագա, խորհրդատվական հոգեբանություն

2013թ.` «ԼՈԻ Ակադեմիա», Ամստերդամ, իրավաբանական խորհրդատու, բիզնես իրավունք

2008-2009թթ.` Ամստերդամի բիզնես դպրոց, արագացված մագիստրոսի կոչում բիզնեսի ոլորտում, Նիդերլանդներ

2001-2005թթ.` Գրոնինգենի պետական համալսարան, Միջազգային հարաբերություններ և միջազգային կազմակերպություններ

2000-2001թթ.` Գրոնինգենի պետական համալսարան, սլավոնական լեզուներ և մշակույթներ, Նիդերլանդներ

1999-2000թթ.` Ուտրեխտի հոլանդական իրավաբանական համալսարան, Նիդերլանդներ

1998-1999թթ.` Հաագայի բիզնես քոլեջ, Նիդերլանդներ

Աշխատանքային գործունեություն

2021թ.-ի մայիսի 20-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

2015-2020 թթ.`- «Լիբերտա ուսուցում և խորհրդատվություն», սեփականատեր

2013-2015թթ.` «Ռիալիսթ կադրերի հավաքում և միջնորդական գործունեություն» ՍՊԸ, Ամստերդամ, կադրային գործակալություն, կառավարող գործընկեր

2010-2012թթ.` «Ֆայգլո ՍՊԸ», Կապելե ան դեն Էյսել, Նիդերլանդներ, համաշխարհային գործընկեր, առցանց կոմերցիոն դասընթացների կազմակերպիչ

2007-2009թթ.` «Վոթերլենդ» մասնավոր կապիտալի անկախ ներդրումային խումբ, վերահսկիչ/գանձապահ

2006-2007թթ.` «ԷյԲիԷն Ամրո Բանկ» ԲԲԸ–ի Ֆինանսական կենտրոն, Ապելդորն, ֆինանսական խորհրդատու և բանկի կառավարիչի տեղակալ

2005-2006թթ․` «Ամերիկան քրիսչեն թրաստ», ԱՄՆ, գրասենյակային մենեջեր

2002թ․- «Վան Հուֆֆելեն ընդ Մեննիկ» հաշվապահություն, հաշվապահի օգնական

2001-2002թթ.` «Յունայթիդ կոլորս օֆ բենետոն», Ապելդորն, վաճառողների հսկիչ մենեջեր

2000-2001թթ.` «Պոլդերման» հաշվապահական ընկերություն, Ապելդորն, հաշվապահի օգնական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 3 երեխա

Այլ տվյալներ

Տիրապետում է հոլանդերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներին

Վերապատրաստումներ/Բիզնես դասընթացներ և սեմինարներ

2008թ. «Լոյենս ընդ Լոյեֆ» իրավաբանական ընկերություն, Ամստերդամ, Նիդերլանդներ` Միջազգային հարկային իրավունքի վերահսկողություն դասընթաց

2008թ. EVCA (Վենչուրային կապիտալի եվրոպական ասոցիացիա), Փարիզ, Ֆրանսիա, Մաստեր-կլաս ֆինանսական տնօրենների և վերահսկիչների համար․ մասնագիտացումը՝ արդյունավետ դրամահավաք, բյուջետավորում և ֆինանսական կառավարում, ներդրումների կառավարում, որակավորումը` դրամահավաքների կառավարում մասնավոր կապիտալով և վենչուրային կապիտալով ընկերությունների համար։

2007թ. «ԷյԲիԷն Ամրո Բանկ», Ամստերդամ, Նիդերլանդներ` Հայեցակարգ ամբողջական խորհրդատվության մասին, Կոմերցիոն բանկային գործի ուսուցում, Կյանքի ապահովագրություն, Կապիտալի ապահովագրություն և Կենսաթոշակային ֆոնդեր, Հիփոթեքային վարկավորումը բանկային աշխարհում, ABS ուսուցում, Ֆինանսական խորհրդատու, Բիզնես ծառայություններ, Բիզնես վարկեր կորպորատիվ հաճախորդների համար, Սպառողական վարկեր, Համապատասխանություն, WID, WFD, CAAML, MOT, Ամենօրյա բանկային գործունեություն, Վճարումներ, Կորպորատիվ վարկեր, Կորպորատիվ ապահովագրություն, Ներդրումային բանկային գործունեություն, NTI NIMA A, Միջազգային բանակցություններ, Միջազգային բիզնես։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել