Փոփոխություններ մրցակցային ոլորտում՝ տնտեսվարողների համար․տուգանքների հարցում նոր մոտեցումներ կլինեն

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն մայիսի 31-ին: 

Բարեփոխումներ և լրամշակ  ումներ կլինեն Տնտեսական մրցակցության պաշտպանության ինստիտուտի բոլոր ոլորտներում: Նախատեսվել են  նաև կանխարգելիչ գործառույթներ։

Շուշան Սարգսյանի խոսքով՝ հաճախ տնտեսվարողները դիմում են հանձնաժողովին՝ ստանալու հանձնաժողովի դիրքորոշումը, որպեսզի հասկանան, թե իրենց այս կամ այն գործողությունը կհանգեցնի՞ արդյոք անբարեխիղճ մրցակցության դրսևորման, թե՝ ոչ։ Օրինակ՝ ապրանքային նշանի օգտագործումը, ապրանքի վրա մակնշումը և այլն։ Ներկայումս հանձնաժողովը նման եզրակացություն տրամադրելու իրավասություն չունի, իսկ նոր փոփոխությունների համաձայն՝ արդեն իրավասու կլինի տալ իր կարծիքը։

Մասնագետի խոսքով՝ կարևոր կանխարգելիչ նշանակություն ունի նաև հանձնաժողովների կողմից համակենտրոնացումների գնահատումը:

Շուշան Սարգսյանը նշում, որ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները չեն խստացվել և չեն ավելացվել:

Տնտեսվարողը կարող է տուգանվել հասույթի մինչև 10 տոկոսի չափով՝ մրցակցային վիճակի խաթարման դեպքում։ Նման խախտման օրինակ է գերիշխող դիրքի չարաշահումը։

Տուգանքներ կկիրառվեն նաև այն իրավախախտումների համար, որոնց պատճառով չի ապահովվել հանձնաժողովի բնականոն գործունեությունը․ օրինակ՝ պահանջված տեղեկատվությունը չներկայացնելու համար տնտեսվարողը կտուգանվի մինչև 5 միլիոն դրամի չափով։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել