Ես հենց հիմա Վերին Շորժայում եմ, որոշ հատվածներում էլ հետ են քաշվել․ Արամ Մելքոնյանը հերքում է

Մամուլում այսօր՝ մայիսի 15-ին տեղեկություն տարածվեց այն մասին, թե Գեղարքունիքի մարզում՝ մասնավորապես Վերժին Շորժայի հատվածում ադրբեջանական զինված ուժերը երկու դիրք են գրավել/շրջափակել։

Իրավաբան․net-ը կապ հաստատես Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանի հետ, ով հերքեց այդ տեղեկությունը։

«Ես հենց հիմա Վերին Շորժայում եմ ու դիրքերի գրավման կամ շրջափակման մասին որևէ տեղեկություն չունեմ։ Ես այստեղ կանգնած եմ, դիմաց բաց է»,-նշեց նա։

Արամ Մելքոնյանը նաև հավելեց, որ ամսի 12-ից հետո թշնամին առաջ չի եկել։ «Ես հենց հիմա Վերին Շորժայում եմ»,-ասաց համայնքի ղեկավարը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Մայիսի 15-ին ՀՀ պաշտխանության նախարարությունը հայտնեց, որ  «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, դեռևս չի հանգուցալուծվել: Չնայած հանգամանքին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, նրանց մի մասը այս պահին շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել