Դժվար թե գտնվի մի մարդ, ով այս իշխանությունների հետապնդումից ավելի է տուժել քան ես. Սերժ Սարգսյան

«Շատերն են այսօր խոսում իրենց քաղաքական հավակնությունների մասին, մեր մադկային ներուժը և քաղաքական միտքն ամբողջությամբ բավականացնում է խոսել սեփական հավակնություններից, սակայն դասական իմաստով մենք նեղ կուսակցական հավակնություններ չենք դրսևորում, քանզի դաշինքի ստեղծման նպատակը պատգամավորական մանդատներ ունենալը չէ»,-այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքը կազմավորելու մասին հուշագրի ստորագրման արարողության ժամանակ:

Նրա խոսքով՝ իրենք ունեն հստակ առաքելություն՝ այլ ուժերի հետ միասին հեռացնել կապիտուլյանտին իշխանությունից:

«Մեր դաշինքում հավաքված են պատվախնդիր մարդիկ և մենք պատրաստ ենք հանուն մեր պետության, մեր երեխաների պագայի, համագործակցել պատվախնդրություն ունեցող բոլոր անձանց, հասարակական, քաղաքական կազմակերպությունների հետ, իսկ նրանք քիչ չեն: Մենք հեռացնելու ենք և պատիվ ենք պահանջելու մեր պետությունը հեղինակազրկած, թշնամու առջև ծնկած և նվաստացած կապիտուլյանտներից»,-ասաց ՀՀ 3-րդ նախագահը:

Անդրադառնալով Արթուր Վանեցյանին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ նա ժամանակին է գիտակցել է նորելլուկ շնագայլերի ողջ իրականությունը, կանգ է առել և կոչ է արել նաև մյուսներին, ցավոք՝ նրան չլսեցին:

«Դժվար թե գտնվի մի մարդ, ով այս իշխանությունների հետապնդումից ավելի է տուժել քան ես, իմ ընտանիքն ու մերձավոր շրջապատը, սակայն անձնական զգացողություններն ու ամբիցիաներն անցողիկ են և խիստ երկրորդական, այն առաքելության համեմատ, որ ունի յուրաքանչյուր գիտակից հայ գործիչ մեր երկրում ստեղծված ճգնաժամի պարագայում»,-նշեց Սերժ Սարգսյանը:

ՀՀ 3-րդ նախագահն ասաց, որ ով չի խոստովանում անցյալի սխալները՝ չունի քաջություն, ով չի գնահատում անցյալի ձեռքբերումները՝ չունի ազնվություն. «Պատիվ ունեմ»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել