ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Սամարտ» ՍՊԸ-ի` 144.821.400 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին։
Ինչպես տեղեկացանք www.datalex.am կայքից, ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ պատասխանողի պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունը 02.08.2012թ. դրությամբ կազմում է 144.821.400 դրամ, որից եկամտահարկի գծով՝ 11.100 դրամ, ԱԱՀ-ի գծով՝ 144.720.000 դրամ և սոցիալական վճարի գծով՝ 90.300 դրամ։
Ընկերության ԱԱՀ-ի գծով պարտավորությունը առաջացել է 2012թ. 1-ին եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկով« որի համաձայն ԱԱՀ-ի ընդհանուր գումարը կազմում է 120.000.000 դրամ։
Օրենքով սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով ապառքի նկատմամբ հաշվարկվել է տույժ՝ 18.720.000 դրամ։
Սույն գործով Պատասխանողի կողմից դատարան չի ներկայացվել հայցադիմումի պատասխան, ինչը դատարանը գնահատել է որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
Դատարանը վճռեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչության հայցը բավարարել։ «Սամարտ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 144.821.400 դրամ։
Աղբյուրը` Իրավաբան.net