Ավագ Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախության եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Սարգիս Պ.-ի հետ` 2012թ. մայիս ամսին Երևան քաղաքի «Մալիբու» սրճարանի մոտ չարաշահելով Մյասնիկ Հ.-ի վստահությունը, վերջինիս որդի` ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Վոլոդյա Հ.-ի հետագա պատժի կրումը բաց ռեժիմ տեղափոխելու գործընթացը կազմակերպելու պատրվակով Մյասնիկ Հ.-ից ստացել և խարդախությամբ հափշտակել են Մյասնիկ Հ.-ին պատկանող խոշոր չափի` 1.591.560 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար և 170.000 ՀՀ դրամ գումարները:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնազբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net