Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն, առաջացնում է տուգանքի նշանակում` քսան հազար ՀՀ դրամի չափով:
Իսկ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահար, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ, առաջացնում է տուգանքի նշանակում` երեսուն հազար ՀՀ դրամի չափով:
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը կազմված է Սահմանադրությունից, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:
Աղբյուրը` Իրավաբան.net