Դատապարտյալը պետք է ապահովված լինի իր հիգիենայի պահանջները բավարարելու համար մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններով:
Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման պայմանները և կանոնները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով և իրավական այլ ակտերով:
Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Այսպես՝ Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ դատապարտյալին տրամադրվող սննդի միջին օրական չափաբաժինները հետևյալն են.
հաց՝ 650 գ,
միս, մսամթերք` 90 (180) գ,
կաթ (կաթի փոշի)՝ 100 գ և այլն:
Աղբյուրը՝ Իրավաբան.net