Վիճաբանության ժամանակ քաշքշել է Տիգրանին և բռնություն գործադրել նրա նկատմամբ

Արաբկիր և Քանանքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործըն ըստ մեղադրանքի`Մխիթար Գ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1000 ՀՀ դրամ վերցրած պարտքը պահանջելու նպատակով մի խումբ անձանցով` հարազատ եղբոր` Մհեր Գ.-ի հետ, վիճաբանել են համածառայակից Տիգրան Մ.-ի հետ, որի ընթացքում քաշքշել, հայհոյանքներ տվել և բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ` ստորացնելով Տիգրան Մ.-ի պատիվն ու արժանապատվությունը:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել