Արցախում ստեղծվել է սահմանային նոր հսկիչ կետ

Արցախի պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կառավարության որոշմամբ դադարեցվել է սահմանային հսկիչ կետերի գործունեությունը և ստեղծվել նոր հսկիչ կետ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի 3-րդ նրբանցքում:

«Հորդորում ենք բոլոր տնտեսավարող սուբյեկտներին սույն թվականի մարտի 15-ից սկսած հանրապետության տարածք ապրանքանյութական արժեքներ ներմուծելու կամ հանրապետության տարածքից արտահանելու դեպքում դրանք հաշվառել հսկիչ կետում:

Հսկիչ կետում հաշվառված ապրանքանյութական արժեքների մասով տնտեսավարող սուբյեկտները կազատվեն լրացուցիչ հարկային պարտավորություններից: Նշված տեղեկատվությունը նաև թույլ կտա պետական մարմիններին ճշգրիտ պատկերացում կազմել արտաքին ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ, ինչն էլ հիմք կհանդիսանա հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել